Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, թե Իրաքը ցականում է հարաբերությունները բարելավել Թուրքիայի հետ, սակայն մի պայմանով, որ Թուրքիան չխառնվի Իրաքի ներքին գործերին։

Իրաքի վարչապետը թուրքական Hurriyet-ի թղթակցի հետ զրույցում նշել է, թե Թուրքիայի հետ հարաբերությունները շատ լավ էին սկավել, սակայն այս պահին, ցավոք, նման արդյունք էին հասել։

«Մերձավոր Արեւելքումմեծ իրադարձություններ են տեղի ունենում։ Այդ պատճառով տարածաշրջանի պետությունները պետք է հաճախակի հանդիպեն։ Պետք է նաեւ, որ տարածաշրջանի երկրները մեկը մյուսի ներքին գործերին չխառնվեն։ Իրաքում տարբեր էթնիկ խմբեր են ապրում։ Թուրքիայում, Իրանում եւ Սիրայում էլ նույն վիճակն է։ Անհրաժեշտ է բոլոր էթնիկ խմբերին հարգանքով վերաբերվել, սակայն ստեղծել հանրապետության զգացում։ Եթե Սիրիան բաժանվի, Իրաքն էլ կբաժանվի։ Եթե Իրաքն էլ բաժանվեց, Թուրքիան էլ կբաժանվի»,-նշել է Իրաքի վարչապետը։

Նուրի ալ-Մալիքին իր խոսքում նշել է, թե ինքը Թուրքիային խաղաղությունը խորհրդանշող ձիթենու ճյուղ է մեկնում եւ ուղերձ ունի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «Կրկին եղբայրության ուղերձ եմ հղում։ Պատրաստ եմ մեր միջեւ եղբայրական հարաբերություններ ստեղծել։ Մենք պատրաստ ենք բոլոր համաձայնագրերին, բայց մի պայմանով, որ Թուրքիան չպետք է խառնվի Իրաքի ներքին գործերին»։