«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ դեկտեմբերի 6-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407,21 դրամ; Երեկվա համեմատ դոլարը թանկացել է՝ 0,05 %-ով կամ 0.21 դրամով; Վերջին օրերի կտրուկ տատանումների ֆոնի վրա սա համեմատաբար կայուն վարքագիծ է:
Բորսայում այսօր վաճառվել է 2.1 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքի առավել տարածված մարժան 406-408 դրամն է:
Forex միջազգային շուկայում եվրոն փոքր-ինչ թուլացել է դոլարի նկատմամբ եւ սակարկվում է 1.3 դոլարի սահմաններում: Չի բացառվում, որ եվրոյի փոխարժեքը ընկնի 1.3 դոլարից ցած: Պատճառը՝ եվրոյի գոտու տնտեսական աճի վերաբերյալ ոչ այնքան դրական սպասումներն են:
Դոլարը ամրապնդվել է նաեւ ռուսական շուկայում: Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,9107 ռուբլի:



























