Ռուսաստանն անհրաժեշտ է համարում, որպեսզի ԵԱՀԿ-ն ընտրական օրենսդրության համեմատական վերլուծություն կատարի եւ ԺՀՄԻԳ-ի (Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակ) համար ընտրությունների վերահսկման միասնական ստանդարտներ ստեղծի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Դուբլինում, ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա հիշեցրել է, որ 2012 թվականը հագեցած էր ընտրություններում, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելառուսում, Ղազախստանում, Ուկրաինայում եւ մի շարք այլ երկրներում: «Ընտրությունների վերահսկման ԺՀՄԻԳ-ի աշխատանքում կրկին երկակի ստանդարտներ են ի հայտ եկել… Որոշ երկրներ հարյուրավոր դիտորդներ են ուղարկվել, որոշ երկրներ՝ մի քանի մարդ: Նույն փաստերը տարբեր երկրներում տարբեր է գնահատվել»,-ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկում է ԵԱՀԿ բոլոր երկրների ընտրական օրենսդրությունների համեմատական վերլուծություն կատարել եւ ընտրությունների վերահսկման միասնական կանոններ մշակել՝ առանց երկակի ստանդարտների, հիշեցնելով, որ այդ հարցի առնչությամբ որոշման նախագիծ են ներկայացրել Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Դուբլինում բացվել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը:




























