Երեւանի Սարալանջի փողոցում` նախկին «Երիտասարդական պալատի» մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 6-ին, ժամը 13.20-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» եւ «1-03» ծառայությունների հերթապահները: Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Վազ 2121» մակնիշի 33 OT 445 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է պատին, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ` 60-ամյա Հ. Մինասյանը թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:


























