ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը դեկտեմբերի 7-ին կժամանի Թուրքա, որտեղ կայցելի սիրիացի փախստականների ճամբար, որից հետո կուղեւորվի մայրաքաղաք Անկարա:
Ինչպես հաղորդում է SalamNews-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Այցը կավարտվի դեկտեմբերի 8-ին:





























