Վենեսուելան դարձել է առաջին պետությունը, որը Պաղեստինի Ինքնավարությանը ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ հատկացնելուց հետո այդ երկրի  քաղաքացիներին առանց վիզայի իր  տարածք մուտք գործելու իրավունք է տվել:

Համապատասխան համաձայնագիր էր ստորագրվել Կարակասում Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիկի եւ Վենեսուելայի նրա գործընկեր Նիկոլաս Մադուրոյի բանակցությունների ընթացքում: Բացի դրանից, երկու երկրների միջեւ տնտեսության, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում համագործակցության մասին եւս մի քանի համաձայնագրեր էին ստորագրվել, հայտնում է  polit.ru-ն:

Վենեսուելան նաեւ խոստացել է պաղեստինյան տարածքներում հիվանդանոց կառուցել:

Հիշեցնենք,  նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ը Պաղեստինին դիտորդ պետության կարգավիճակ էր տրամադրել: Բանաձեւին աջակցել էին Գլխավոր ասամբլեայի մասնակից  193 երկրներից 138-ը: