Եվրամիության խորհուրդը Եվրախորհրդարանի հետ միասին հավանություն է տվել 2013 թվականի ԵՄ բյուջեի փոփոխությունների 6-րդ տարբերակին: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Եվրահանձնաժողովի եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչների միջեւ՝ ԵՄ-ի Կիպրոսի նախագահությամբ:

Ինչպես հաղորդում է «Վեստի Էկոնոմիկան», փաստաթղթում խոսվում է լրացուցիչ ռեսուրսների մասին՝ 2012-ի համաեվրոպական բյուջեի շրջանակներում:

Եվրոպացի օրենսդիրներն, այսպիսով, կարողանան կարգավորել վճարային հաշվեկշռի դեֆիցիտը եւ սահմանել 2013 թվականի առաջնահերթությունները: Նոր բյուջեում ներառված են տնտեսական աճի ամրապնդմանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծախսեր:

2013 թվականի բյուջեի ծախսերը կկազմեն 132,84 մլրդ եվրո, որն այս տարվա ծախսերից ավելի է 2,4 տոկոսով: Եթե Եվրախորհրդարանը դեկտեմբերի 12-ի նիստում հավանություն տա բոլոր  փոփոխություններին, ապա համաեվրոպական բյուջեն կհամարվի ընդունված: