Բրիտանացի դեռահասների շրջանում տարածված BlackBerry Curve 9320 սմարթֆոնը պայթել է 11-ամյա տղայի անկողնում: Երեխան այրվածքներ է ստացել:
«Ես հեռախոսը դրել էին Կիանի մահճակալին, քանի որ այն դռանը մոտ էր: Ինձ համար մի բաժակ թեյ պատրաստեցի, սակայն հանկարծ շատ բարձր ձայն լսեցի: Կիանն սկսեց գոռալ: Նրա ոտքերն այրվում էին», - պատմել է տուժած երեխայի մայրը, հաղորդում է gazeta.ru-ն:
The Daily Mail-ը հայտնում է, որ տղայի հայրը տեսահանդիպում է անցկացրել Կանադայում հաստատված սմարթֆոնի արտադրող ընկերության ղեկավարության հետ: Ընկերության ներկայացուցիչները եկել են սարքը զննելու: Ընկերությունում նշել են, որ դա նման առաջին դեպքն է:
Ըստ վերջին վարկանիշներից մեկի՝ BlackBerry-ի այդ մոդելը Մեծ Բրիտանիայի ամենահայտնի սմարթֆոնների ցանկում վեցերորդն է եղել, հաղորդում է vesti FM ռադիոն:


























