Դեկտեմբերի 5-ի երեկոյան, Հյուսիսային ծովում միմյանց են բախվել Corvus J կոնտեյներակիրն ու ավտոմեքենաներ տեղափոխող Baltic Ace բեռնանավը: Միջադեպը տեղի է ունեցել Հոլանդիայի ափից մոտ 75 կմ հեռավորության վրա: Բախման արդյունքում ավտոմեքենաներ տեղափոխող բեռանանավը խորտակվել է:

Հոլադական լրատվամիջոցները հաղորդում են, որ բախման պահին Baltic Ace-ը Բահամյան կղզիների դրոշի ներքո Բելգիայի Զիբրյուգեից շարժվում էր դեպի ֆիննական Կոտկա քաղաք: սկ ահա Corvus J-ը Կիպրոսի դրոշի ներքո շոտլադական Գրենջմաութից շարժվում էր դեպի բելգիական Անդվերպեն քաղաք:

Փրկարար-որոնողական աշխատանքներին մասնակցում է Նիդերլանդների ռազմածովային ուժերին պատկանող երկու նավ, երկու մոտորանավակ եւ երկու ուղղաթիռ, հաղորդում է Utro.ru-ն:

Վերջին տվյալներով, վթարին զոհ է գնացել 5 մարդ: Հինգերերոդ զոհին (ենթադրաբար ուկրաինացի) ջրից դուրս են բերել այսօր: Ոստիկանության փոխանցմամբ, խորտակված Baltic Ace-ի անձնակազմում եղել են ուկրաինացիներ, բուլղարացիներ, լեհեր եւ ֆիլիպինցիներ:

Ընդհանուր առմամբ, խորտակված նավում եղել է 24 մարդ, որոնցից 13-ին փրկարարները ափ են դուրս բերել, 5 մարդ զոհվել է, եւս 6-ին մինչ այս պահը փնտրում են: Նրանց կենդանի գտնելու հույսերը րոպե առ րոպե մարում են: