«Nokia»-ն որոշել է 100%-ով իրացնել «Lumia» սմարթֆոնների շարքի ողջ պոտենցիալը` թողարկելով ոչ թանկարժեք «Lumia 620» սմարթֆոնը: Այն աշխատելու է «ОС Windows Phone 8»-ով, իսկ գինը չի անցնի 250 դոլարից:
«Lumia 620»-ը կունենա 2 «Qualcomm Snapdragon S4» պրոցեսոր, 512 Мб օպերատիվ հիշողություն, 3,8-դյույմանոց էկրան: Լուսանկարելու սիրահարները կարող են օտագործել 5-մեգապիքսել ֆոտոխցիկը: Նախատեսվում է, որ այն վաճառքի կհանվի 2013թ. հունվարից:





























