Դուբլինում, ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը: Քննարկման առարկա է դարձել Սիրիայում եւ Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը:
«Քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր, ներառյալ նախատեսվող շփումների գրաֆիկը, ինչպես նաեւ մի շարք արդիական միջազգային խնդիրներ, այդ թվում Սիրիայում եւ Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը»,-հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից:





























