Հայ օգնության միության ԱՄՆ արեւմտյան տարածաշրջանի կառույցի անդամները Գլենդելի կենտրոնական գրադարանում հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի եւ նրա տիկնոջ հետ, տեղեկացնում է  «Asbarez»-ը:

ՀՕՄ-ի պատվիրակությունը ղեկավարել է տարածաշրջանային գործադիր նախագահ Լենա Բոզոյանը:  Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՕՄ-ի կենտրոնական գործադիր կոմիտեի անդամներ Ռոզի Պետրոսյանն ու Էննի Քեշիշյանը: Հանդիպման ավարտին Բոզոյանը դեսպանին նվիրել է ՀՕՄ-ի խորհրդանիշով հուշանվերը:

Նշենք, որ ՀՕՄ-ի ԱՄՆ արեւմտյան տարածաշրջանի կառույցը, որը հիմնադրվել է 1984թ-ին, ավելի քան 1500 անդամ ունի արեւմտյան հինգ նահանգներում: