Նորվեգիայի Sykehuset Innlandet հիվանդանոցների խմբի հետազոտողները հանգել են եզրակացության, որ եկեղեցի այցերը դրականորեն է անդրադառնում ոչ միայն հոգու, այլեւ մարմնի վրա: Մասնավորապես, դրանք նվազեցնում են բարձրացած արյան ճնշումը: Ընդ որում, որքան հաճախ են մարդիկ եկեղեցի այցելում, այնքան ցածր է ճնշումը:

Նախկինում նման եզրակացության էին եկել ամերիկացի գիտնականները, բայց դա համարվել էր մաքուր պատահականություն, քանի որ ԱՄՆ-ում պարբերաբար եկեղեցի է այցելում բնակչության 40 տոկոսը:

Նորվեգիայում եկեղեցի է այցելում բնակչության 4 տոկոսը, ուստի այս երկրում անցկացված հետազոտությունն ավելի հավաստի է: Ընդհանուր առմամբ, բժիշկների հսկողոթւայն տակ է եղել 120 հազար մարդ, որոնցից եկեղեցիներ են այցելել 5 հազարը:

Պարզվել է, որ նրանց մոտ արյան ճնշումն ավելի ցածր է, քան մյուսների մետ: