Անպտղությունը մեծացնում է վաղաժամ մահերի ռիսկը: Այս մասին ասվում է Journal of Epidemiology and Community Health ամսագրի հոդվածում, հաղորդում է BBC-ն: Հետազոտողները վերլուծել են 21276 զույգերի մոտ առկա իրավիճակը, որոնք պատրաստվում էին բեղմնավորման փուլ անցնել: Պարզվել է, որ կանայք, որոնց այդպես էլ չի հաջողվել հղիանալ, 4 անգամ ավելի հաճախ են մահացել սահմանված ժամկետից շուտ, հաղորդում է MEDdaily.ru-ն:

Վիճակագրության համաձայն, 1994-2005 թվականներին այդպիսիք 316-ն են եղել: Այդ ընթացքում ծնվել է 15149 երեխա, մահացել է 96 կին եւ 220 տղամարդ: Գիտնականների խոսքով, զույգերին, որոնց հաջողվել է երեխա ունենալ, վաղաժամ մահ չի սպառնում: Դա հատկապես սուր է զգացվում կանանց շրջանում:

Չբեր կանայք 4 անգամ ավելի հաճախ են մահանում անոթային հիվանդություններից, քաղցկեղից եւ դժբախտ պատահարներից: Տղամարդկանց մոտ ռիսկը մեծ է երկու անգամ:

Հոգեբանները չեն բացառում, որ այստեղ կարեւոր դեր է խաղում սթրեսը: Դա կարող է հանգեցնել նրան, որ մարդը պարզապես «կոտրվի»: