Բավարիայի ոստիկանությունն ուսումնասիրում է Մյունխենի 47-ամյա բնակչուհի Անտյե Կրապնիկի մահվան հանգամանքները: Վերջինս ժամանակին կալանավորվել էր տղամարդկանց ժամեր շարունակ սեքսուալ փորձարկումների ենթարկելու համար: Կնոջ անշունչ մարմինը գտել են իր սեփական անկողնում:
Կնոջ մահվան պատճառների մասին վերջնական եզրակացությունները կարվեն հերձումից հետո, գրում է The Daily Mail թերթը:
Սակայն նախապես կարելի է ասել, որ կինը մահացել է քնի մեջ՝ թմրամիջոցների եւ ալկոհոլի գերդոզավորումից, հաղորդում է NEWSru.com-ը:
Նույնիսկ մահվան պահին Կրապնիկը չի դավաճանել իր բնույթին. Նա մահացել է իր հերթական սեքսուալ զուգընկերոջ հետ:
Ժամանակին ոստիկանությունը կալանավորել էր Անտյե Կրապնիկին եւ մեղադրել սեփական բնակարանում երկու տղամարդու բռնաբարելու մեջ: Տուժածներից մեկը՝ 43-ամյա Դիտեր Շուլցը Կրապնիկի հետ հանդիպել է Մյունխենի կենտրոնում եւ վերջինս նրան հրավիրել է իր տուն: Բնակարանում նոր ծանոթները տրվել են անզուսպ ցանկությանը: Տուժածը պատմել է, որ տանտիրուհին ստիպել է իրեն 8 անգամ անընդմեջ սեռական կապի մեջ մտնել իր հետ: Միայն դրանից հետո հյութաքամ եղած տղամարդուն հաջողվել է փախչել ու թաքնվել տանտիրուհու բալկոնում:
Խուճապի մատնված տղամարդը Անտյեի բնակարանը լքել է միայն ներքնազգեստով: Ավելի ուշ Շուլցը զանգահարել է ոստիկանություն եւ խնդրել փրկել իրեն:


























