Համակարգչային McAfee հակավիրուսի հեղինակ Ջոն Մաքաֆին կրծքի հատվածում ուժեղ ցավերի գանգատներով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները սրտի հետ կապված խնդիրներ են ախտորոշել, հայտնում է Sky News-ը: Պաշտոնական տվյալներով՝ Մաքաֆին երկու թեթեւ սրտի կաթված է ստացել: Ըստ փաստաբանների՝ պատճառը վերջին դեպքերով պայմանավորված հոգեկան ապրումներն էին:

Մաքաֆիի հիվանդանոց տեղափոխվելու լուրը գրեթե ամիջապես հաջորդել է նրան Գվատեմալայի իշխանությունների կողմից քաղաքական ապաստան տրամադրելու մերժման հայտարարությանը, գրում է utro.ru-ն:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ այժմ Մաքաֆիին դուրս են գրել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, Գվատեմալայի ոստիկանությունը ձերբակալել էր Բելիզի իշխանությունների կողմից սպանության կասկածանքով հետախուզվող  67-ամյա Ջոն Մաքաֆիին: Գվատեմալայի կառավարությունը հրաժարվել է նրան քաղաքական ապաստան տրամադրել եւ Բելիզին հանձնելու որոշում է ընդունել: Լրատվամիջոցները հայտնում են, որ Գվատեմալայում ԱՄՆ-ի դեսպանատունը Մաքաֆիին ասել է, որ չի կարող օգնել նրան Բելիզի փոխարեն ԱՄՆ-ին հանձնելու գործում: