Ավստրիայում թոշակառու մոռացկոտ կինը քիչ է մնացել զրկվի բոլոր խնայողություններից: Նա հաշվից 390 հազար եվրո է հանել (կես միլիոն դոլարից ավելի) եւ նստել ավտոբուս: Սակայն ավտոբուսից իջնելիս պայուսակը թողել է նստատեղին:
Պայուսակը նկատել է ավտոբուսի վարորդ Վոլֆգանգը: Ազնիվ մարդն այն հանձնել է ոստիկաններին, որոնք էլ պայուսակում եղած փաստաթղթերով կարողացել են գտնել տիրոջը:
Հայտնի չէ՝ ինչն է ստիպել թոշակառուին այդքան խոշոր գումարը պայուսակում երթեւեկել հասարակական տրանսպորտով: Նա վարորդին այդպես էլ շնորհակալություն չի հայտնել: Ազնիվ արարքի միակ պարգեւը ղեկավարության գովասանքն է եղել:




























