Այսօր` դեկտեմբերի 7-ին սպանություն է եղել Երևանի կենտրոնում գտնվող մայրաքաղաքային գնդի մոտ:
Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ին հայտնեց, որ սպանվածը պայմանագրային զինծառայող է:Նա նշեց, որ սպանությունը զորամասի ներսում չի կատարվել: Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչները, որոնք քննչական գործողություններ են կատարում:
Սպանվածի ինքնությունը հայտնի չէ, առայժմ այլ տեղեկություններ չեն հրապարակվում:





























