ԱՄՆ Միսսուրի նահանգում դատարանում դատում են սադիստ-մանկապիղծ ամուսիններին, ովքեր մի քանի տարի ծանակել են հաշմանդամ աղջկան: Նրանք իրենց հանցագործությունների լուսանկարները տեղադրել են սադոմազոխիստների համար նախատեսված պոռնոգրաֆիկ ամսագրի շապիկին: Դատապարտյալների նստարանին են 47-ամյա Մերիլին Բեգլին եւ նրա 45-ամյա ամուսին Էդվարդը, գրում է The Huffington Post-ը:
Գործի նյութերի համաձայն, 2003-ի փետրվարին Մերիլինն ու Էդվարդը ծանոթացել են 16-ամյա աղջկա հետ, ով տառապում է մտավոր հետամնացությամբ: Վերջինս փախել էր իր խորթ ծնողներից եւ Բեգլի ամուսինները համոզել են նրան ապրել իրենց հետ՝ թրեյլերում:
Ամուսինները աղջկան թմրանյութեր են ներարկել եւ տանջել՝ դրա համար օգտագործելով ջուր, էլեկտրաշոկեր եւ պիրսինգ անելու գործիքներ: Աղջկա լուսանկարները նրանք հրապարակել են ֆետիշիզմի եւ BDSM-ի սիրահարների համար նախատեսված կայքերում:
2007-ի հուլիսին Էդվարդը համաձայնել է իր զոհի հետ նկարը հրապարակել այալասերվածների համար հրապարակվող Hustler`s Taboo ամսագրում: Նկարում մերկ եւ կապկպված աղջիկը նվաստացուցիչ դիրքով է:
Աստիճանաբար Էդվարդը վերածվել է կավատի, ով իր ստրկուհու ծառայություններն էր առաջարկում «սադո-մազո»-ի սիրահարներին:
2006-2007 թվականներին Էդվարդն իր զոհին բերել է Քալիֆորնիա, որտեղ նրան ստիպել է մարմնավաճառությամբ զբաղվել, գրում է The Daily Mail-ը: Եղջիկը նաեւ պարուհի է եղել Միսսուրիի սթրիփ-ակումբներում:
Միայն 2009-ին են իրավապահները հետաքրքրվել հաշմանդամ աղջկանով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հերթական սադոմազոխիստական «խաղերի» ժամանակ աղջիկը դադարել է շնչել: Էդվարդը շտապօգնություն է կանչել, իսկ բժիշկները աղջկան տեղափոխել են հիվանդնաոց:
Ներկայումս Էդվարդին ցմահ ազատազրկում է սպառնում:





























