Չի կարելի չնկատել եւ չգնահատել Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի առանցքային աշխատանքը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսում նշել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով՝ 2008-ի նախագահական ընտրություններից հետո երկրում ատելության մթնոլորտ էր տիրում, հանրությունը պառակտված էր:
«Գործող նախագահին հաջողվեց իր աշխատանքով նշանակալից ձեռքբերումների հասնել ներքին քաղաքականությունում»,- նշել է Արտակ Դավթյանը:
Արտաքին քաղաքականության վերաբերյալ պատգամավորը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանը միայն բարելավեց իր վարկանիշը միջազգային ասպարեզում:
«Թուրքական կողմի հետ առանց նախապայմանների բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ էր քաղաքական խիզախություն ունենալ՝ հանրության բացասական վերաբերմունքը եւ որոշակի թյուրըմբռնումը հաղթահարելու համար»,- ասել է Դավթյանը: Նա նաեւ հավելել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի բոլոր հարցերում (Լեռնային Ղարաբաղ, Ցեղասօանության միջազգային ճանաչում եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում) դրական փոփոխություններ են նկատվում:




























