Ճապոնական Հոնսյու կղզու արեւելյան ափին դեկտեմբերի 7-ին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ երկրաշարժի մագնիտուդը  7,3 է եղել: Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի ափից 300 կմ հեռու, հիպոկենտրոնը 30 կմ խորությունում է եղել:

Ուժեղ ցնցումները զգացվել են Տոկիոյում, որը էպիկենտրոնից հարյուրավոր կիլոմետրերով հեռու է, գրում է «Ինտերֆաքսը»:

Ցունամիի առաջացման վտանգ կա: Մասնավորապես, նախազգուշացում է արվել Միյագի պրեֆեկտուրայում: