NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել  դեկտեմբերի 7-ին պայմանագրային զինծառայողի սպանության գործի վերաբերյալ:  Սպանվածը ենթասպա 40-ամյա Վարդան Արտուշի Խաչատրյանն էր, ով ծառայում էր 2001թվականից: Նա զորակոչվել էր Գորիսի զինկոմիսարիատից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեր տեղեկություններով` պայմանագրային զինծառայողի դիակը հայտնաբերվել է Նուբարաշենի 5-րդ փողոցի 17 տան դիմաց գտնվող «ՎԻԼԻՍ»-ի մեջ: Նա  Նուբարաշենի զորամասում աշխատել է որպես պահեստապետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` դեկտեմբերի 7-ին պայմանագրային զինծառայող է սպանվել: