Հայաստանի հանրապետական կուսակցությունը պատրաստ է ցանկացած տարբերակի: Կարեւոր է միայն, որ ընտրություններըն անցնեն արդար եւ իրական մրցակցության պայմաններում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսում նշել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Հարցին՝ կայանալիք նախագահական ընտրություններում ինչպիսին կլինեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավորությունները, պատգամավորը պատասխանել է, որ քաղաքական իրավիճակի զարգացման բոլոր տարբերակները հնարավոր են, հարկավոր է հարգանքով վերաբերվել բոլոր թեկնածուներին:
«Հայաստանի հանրապետական կուսակցությունը պատրաստ է ցանկացած տարբերակի: Կարեւոր է միայն, որ ընտրություններն անցնեն արդար եւ իրական մրցակցության պայմաններում», - նշել է պատգամավորը:
Արտակ Դավթյանի խոսքով՝ առաջադրվելու դեպքում Գագիկ Ծառուկյանը մնացած թեկնածուներից, բացառությամբ գործող նախագահի, առավել շահեկան դիրքերում կլինի, քանի որ ԲՀԿ առաջնորդի վարկանիշը բավական բարձր է:
«Տվյալ պարագայում նախագահական ընտրություններուն բարձր մրցակցության ականատես կդառնանք», - ամփոփել է Արտակ Դավթյանը:
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի / NEWS.am





























