«Օրինաց երկիր» կուսակցությունից շատերն են ցխկվում ու տրաքվում, եւ դրա ապացույցն այսօր թերթերից մեկի հրապարակումն էր։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խորհրդարանում բառացի ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, նշելով, որ նա բազմից ասել է այդ փաստի մասին։
Հ. Մարգարյանի գնահատմամբ, քաղաքական դաշտում շատերն են նախանձում ՕԵԿ-ին։
Լրագրողներից մեկի նկատառմանը, որ որ ժամանակին ՕԵԿ-ն էլ էր ԲՀԿ-ի պես հարցեր լուծում դրսում, նկատի ունենալով, ԲՀԿ-ի պատվիրակության այցը Բրյուսել, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, նախ մի քանի անգամ ընդհատեց լրագրողին, պնդելով, որ վերջինս ստում է, այնուհետեւ նշեց, որ անհրաժեշտ է ուսումնասիրել քաղաքական ուժերի կենսագրությունը. «Ձեռքի թեթեւ մի հարվածով, մի արտահայտությամբ քաղաքական ուժի վրա ցեխ շպրտելն անընդունելի է: ՕԵԿ-ը դրսից երբեք ոչինչի չի ասել, դուք բացարձակ կեղծիք եք ասում»։
Երբ լրագրողը հիշեցրեց Մեծ Բրիտանյի դեսպանի հետ հայտնի հարցազրույցը, Բիշարյանը հայտարարեց, որ այդ հարցազրույցն ընդամենը Հայաստանյան սրճաններից մեկում սուրճ խմելուց, ձեռքի հետ մասնավոր խոսակցություն է եղել։
Իր հերթին, Հ. Մարգարյանը եւս մեկ առիթ բաց չթողեց հիշեցնելու ներկաներին, որ շատերը ցխկվում են տրաքվում են ՕԵԿ-ից եւ Արթուր Բաղդասարյանից. «Չարությամաբ եւ նախանձով կուրացած շատ շատերը կան այս դաշտում: Գոնե մոտ ապագայում այս պայթվելուց իրենք շրջապատին վնաս չտան»։
Վրդովված Բիշարյանն էլ արձագանքեց. «Բա որ թեկնածու ունենայինք, ո՞նց կտժար դաշտը»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























