ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որպես լրջագույն ռեսուրսների տիրապետող լուրջ սպառնալի է իշխանությունների համար:Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին հրավիրված ասուլիսին ասաց Քաղաագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, եթե ստեղծվի ՀԱԿ-ԲՀԿ միասնական ձեւաչափ, ապա դա հնարավորություն կտա փողոցը նորից վերցնել վերահսկողության տակ: «Եթե ՀԱԿ-ին վերադարձվի փողոցի վերահսկողությունը եւ դրան գումարվի ԲՀԿ-ի նյութական ռեսուրսները, ապա դա իսկապես կարող է կազմակերպել բողոքական ընտրություն: Բայց պետք է նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը իր էությամբ, խառնվածքով կոմպրոմիսային ֆիգուր է: Համենայնդեպս հաստատ հեղափոխական կերպար չէ»,- ավելացրեց Հմայակ Հովհաննիսյանը:
ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանն էլ համաձայնեց Հմայակ Հովհաննիսյանի հետ: «Նույնիսկ համոզված եմ, որ Գագաիկ Ծառուկյանը իր թեկնածությունը չի դնի: Ասեմ ինչի: Այո Գագիկ Ծաառուկյանը խարիզմա, ռեսուրս ունի այն ժամանակ, երբ գտնվում է քաղաքական դաշտում, իսկ որպես նախագահ կարծում եմ, որ ինքը ողջախոհ ու համոզված եմ, որ չի առաջադրի իր թեկնածությունը»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























