Տնտեսության վերականգնմանն ուղղված համապատասխան միջոցառումների թվում սոցիալական ծախսերը չեն կրճատվել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսում նշել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով՝ շնորհիվ տնտեսական ճիշտ քաղաքականության՝ տնտեսական ճգնաժամի ընթացքում Հայաստանում տնտեսական անկումը մեծ չեղավ (14%): «Համաձայն 2013թ. պետբյուջեի, 6,2% տնտեսական աճ է նախատեսվում: Իհարկե, դա բավական չէ, սակայն ցուցանիշը մոտ է առավելագույն սահմանին: Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել, որ տնտեսության վերականգնմանն ուղղված միջոցառումների թվում սոցիալական ծախսերը չեն կրճատվել », - նշել է պատգամավորը:

Արտակ Դավթյանը նաեւ հավաստիացրել է, որ ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր են ձեռնարկվել:

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի / NEWS.am