Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 7-ին, ժամը 12.46-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 21 ՕԼ 217 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Խաչատրյան ծնվ.1964թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը: Փրկարարների եւ ավտոկռունկի օգնությամբ մեքենան դուրս է բերվել ձորից: Զոհեր եւ տուժածներ չկան:





























