2011թ. զբոսաշրջիկները տարածաշրջանային երկրներից ամենաշատը այցելել են Վրաստան: Այդ մասին ասվում է «Ամերիա» ՓԲԸ-ի իրականացրած ՀՀ զբոսաշրջության եւ հյուրանոցային գործունեության ոլորտի հետազոտության մեջ:

Ըստ Ամերիայի հետազոտության` 2011թ. զբոսաշրջիկները տարածաշրջանային երկրներից ամենաշատը այցելել են Վրաստան, այնուհետեւ Ադրբեջան եւ հետո  Հայաստան: Ընդ որում վերջին 10 տարվա ընթացքում Վրաստան այցելած զբոսաշրջիկների տեսակարար կշիռը Հարավային Կովկասի ընդհանուր այցելուների մեջ կրկնապատկվել է` 2002 թվականի 28.8 տոկոսից 2011թ. հասել է 54.9 տոկոսի, մինչդեռ Հայաստանի տեսակարար կշիռը մնացել է գրեթե անփոփոխ` 15.6 տոկոս  2002 թվականի համար, իսկ 2011 թվականի համար` 14.7 տոկոս:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա զբոսաշրջիկների տեսակարարար կշիռը տարածաշրջանի ընդհանուր այցելուների  մեջ վերջին տասնամյակում նվազել է. եթե 2002 թ. այցելությունների թիվը կազմել է 55.6 տոկոս, ապա 2011թ.-ին ընդամենը` 30.4 տոկոս: