Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության կին պատգամավոր Ֆաթմա Սալմանը ամուսնուց բաժանվելուց հետո դեմքին շպարի հաստ շերտով պատված է գնացել խորհրդարան։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝  կին պատգամավոր Ֆաթմա Սալմանը, ով ամուսնու կողմից մշտապես ենթարկվում էր բռնության, մեկ օր առաջ բաժանվել է ամուսնուց եւ ներկայացել խորհրդարան։

Պատգամավորների եւ լրագրողների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ երբեւեէ շպար չօգտագործող Ֆաթմա Սալմանը խորհրդարան էր այցելել դեմքին շպարի հաստ շերտով՝ թաքցնելով աչքերի տակի կապտուկները։

Խորհրադանի փոխնախագահ Սադըք Յակութը զգուշացրել է լրագրողներին՝ էթիկայից ելնելով չլուսանկարել Ֆաթմա Սալմանին,սակայն լուսանկարիչներն արդեն հասցրել էին լուսանկարել։