Starbucks-ը Մեծ Բրիտանիային կամավոր կվճարի վերջին երկու տարիների 20 մլն ֆունտ հարկերը, որպեսզի հետ բերի հաճախորդներին, որոնք ընկերությունից երես էին թեքել՝ իմանալով, որ վերջին երեք տարվա հարկերը չի վճարել:

Մեծ Բրիտանիայում Starbucks-ի գործադիր տնօրեն Քրիս Էնգսկովը հայտնել է, որ զարմացած է բնակիչների բողոքից եւ երդվել է վճարել վերջին երկու տարվա հարկերը, գրում է The Guardian-ը:

Աննախադեպ հայտարարությունն արվել է Լոնդոնի առեւտրաարդյունաբերական պալատում:

«Դելովոյ Պետերբուրգը» հայտնում է, որ մյուս ընկերությունները՝  ներառյալ Google-ը եւ Amazon-ը, որոնց նույնպես մեղադրում են հարկերից խուսափելու համար, հրաժարվել են հետեւել Starbucks-ի օրինակին: