Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վերադարձել է Կուբայից, որտեղ քաղցկեղի դեմ բուժման կուրս էր անցնում: Պետական հեռուստատեսությունը հեռարձակել է Չավեսի հայրենիք վերադառնալու կադրերը:
Ինչպես հաղորդում է MIGNews-ը, Կարակասի օդանավակայանում Վենեսուելայի նախագահին ցուցադրող կադրերը նոյեմբերի 15-ից ի վեր հանրությանը ներկայանալու առաջին կադրերն են:
Հիշեցնենք, 2011թ. հունիսին Չավեսն առաջին անգամ վիրահատվել էր: Հաջորդել էր աղիներում չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունը, ինչից հետո Վենեսուելայի նախագահը ճառագայթային բուժման մի քանի կուրս էր անցել: 2012-ի փետրվարի վերջին կուբացի բժիշկները նրան եւս մեկ վիրահատության էին ենթարկել՝ հեռացնելով չարորակ մեկ այլ գոյացություն:
Այս տարվա հոկտեմբերին 58-ամյա Չավեսը վերընտրվել է նախագահի պաշտոնում:




























