Հայ մշակույթը նկատելի ազդեցություն է ունեցել համաշխարհային մշակութային տարածքի ստեղծման հարցում, որը շռայլորեն աշխարհին է նվիրել հանճարեղ մտածողներ, նկարիչներ, գրողներ, կոմպոզիտորներ: Այս մասին, Analitika.at.ua-ին տված հարցազրույցում, նշել է Ուկրաինայի մշակույթի փոխնախարար Յուրի Բոգուցկին:
«Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ մշակութային կապերը ե’ւ անցյալում, ե’ւ այսօր զարգացել են սերտ համագործակցության եւ փոխըմբռնման հիման վրա»,-ասել է նա:
Անդրադառնալով Հայաստանում Ուկրաինայի օրերին եւ Ուկրաինայում Հայաստանի օրերին, ինչպես նաեւ հայ համայնքի կողմից անցկացվող միջոցառումներին, փոխնախարարը նշել է. «Ուկրաինացի եւ հըայ ժողովուրդների փոխհարաբերությունների ողջ պատմությունը վկայում է այն մասին, որ Ուկրաինան պահպանում է հայերի հոգեւոր գանձերը, որոնք ոչ միայն հարգանքի, այլեւ պատվի են արժանանում Ուկրաինայի հավատացյալների կողմից: Այսպես, Բոգդանի եւ Վառվառա Խանենկոյի թանգարանում (Կիեւ) պահպանվում է Երանելի Աստվածամոր հայկական պատկերը, որը համարվում է Ուղղափառ եկեղեցու սուրբ եւ հրաշափառ պատկերներից մեկը»,-ասել է փոխնախագահը:




























