Ավստրալիայում ոստիկանության աշխատակիցները 81 մլն ընդհանուր արժողությամբ 135 կգ կոկային են առգրավել: Սա վերջին ժամանակներում Ավստրալիայի իշխանությունների հայտնաբերած ամենախոշոր խմբաքանակն է: Թմրանյութը ներկրվել էր Չիլիից:

Վերջին շաբաթներին ավստրալական ոստիկանությունը գրեթե 700 կգ թմրանյութ է առգրավել:

RuFox-ը հայտնում է, որ չիլիական կոկայինի գործով հինգ մարդ է ձերբակալվել. երեք ավստրալացի, իտալացի եւ մեքսիկացի: Նրանց խիստ պատիժ է սպառնում, անգամ՝ ցմահ ազատազրկում: