Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին, Ուկրաինայում գտնվող բոլոր հայկական եկեղեցիներում ու վանքերում պատարագներ են տեղի ունեցել՝ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի:
Կիեւում պատարագը տեղի է ունեցել նոր տարածքում գտնվող վանքում, որը քաղաքի իշխանությունները հատկացրել են Հայ առաքելական եկեղեցուն՝ մայր տաճար կառուցելու համար:
Պատարագներին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ ու Կիեւի հյուրեր, հաղորդում է Analitika.at.ua-ն:
Հիշեցնենք, որ 24 տարի առաջ, 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Հայաստանում աղետալի երկրաշարժ տեղի ունեցավ, որը գրեթե հիմնահատակ ավերեց Սպիտակ եւ Լենինական (ներկայումս Գյումրի) քաղաքները, ինչպես նաեւ 10-ից ավելի գյուղեր:
Սպիտակում երկրաշարժի հզորությունը հասել է 10 բալի: Այդ օրը, պաշտոնական տվյալներով, զոհվել է 25 հազար մարդ:




























