ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը այցելել է Թուրքիա՝ առաջին կանգառն անելով Այնթափ քաղաքը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի օդանավը վայրէջք է կատարել Այնփաթի օդանավակայանում։ Բարձրաստիճան հյուրին դիմավորել են Այնթափի նահանգապետը, ժանդարներիայի եւ ոստիկանության նահանգային պետերը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը օդանավակայանից մեկնել է Իսլահանիյեի շրջան՝  տեղում ծանոթանալու սիրիացի գաղթականների վիճակին։

Ավելի ուշ, Բան Կի Մունը մեկնելու է Անկարա՝ հանդիպումներ ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։