NASA-ն միջմոլորակային Dawn զոնդի օգնությամբ, Վեստա աստերոիդի մակերեւույթին անհարթություններ է հայտնաբերել, որոնք նման են բնական գետեր հունի կամ հեղեղատների:
Զոնդի կողմից արված լուսանկարները ներկայացվել են Սան Ֆրանցիսկոյում ամերիկյան երկրաֆիզիկական միության համագումարում:
Հետազոտողները պատմել են, որ Վեստայի մի քանի խառնարանների պատերին երկու տեսակի անհարթություններ են երեւում: Առաջինները կարճ են եւ ուղիղ, որոնք, ամենայն հավանականությամբ, հայտնվել են ծանր նյութերի հոսքի հետեւանքով: Երկրորդները երկար են եւ նեղ, որոնք նման են Երկիր մոլորակի վրա ջրի հետքերին: Թե ինչպես դրանք կարող էին հայտնվել Վեստայի վրա, դեռեւս պարզ չէ:
Վեստայում չկա ձգողականություն, ուստի հեղուկը չի կարող երկար ժամանակ մնալ աստերոիդի մակերեւույթին: Երկնային մարմինն այնքան սառն է, որ ջուրը սառույցի տեսքով կարող է մակերեւույթին մնալ միլիարդավոր տարիներ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
530 կմ տրամագիծ ունեցող Վեստան մեծությամբ երկրորդ մարմինն է Մարսի եւ Յուպիտերի միջեւ գոյություն ունեցող աստերոիդների գոտում:




























