Բոսթոնի բալետային դպրոց հաճախող հայ ուսանողները, ինչպես նաեւ Բոսթոնի բալետի հայաստանցի նոր մենակատարը պարում են «Անագե արձանիկ» ներկայացման մեջ՝ ՄիքքոՆիսինենի բեմադրմամբ: Այս մասին հաղորդում է «The Armenian Weekly»-ն: Պրեմիերան կայացել է նոյեմբերի 23-ին եւ արդեն հասցրել է բազմաթիվ հիացական արձագանքներ ստանալ: Մինչեւ դեկտեմբերի 30-ը արտիստները եւս 43 անգամ հանդես կգան այս ներկայացմամբ:

27-ամյա Ավետիք Կարապետյանը երկրորդ գործողության ժամանակ հանդես է գալիս որպես մենակատար Ռուսական պարում եւ Չինական պարում: Նա Երեւանում 2003 թվականին ավարտել է Հայաստանի բալետի ակադեմիան՝ Հովհաննես Դիվանյանի ղեկավարությամբ, որից հետո հրավիրվել է ուսանելու Մյունխենի Հայնց Բոսլի բալետի ակադեմիայում: Կարապետյանը մի շարք մրցանակներ ու պատվոգրեր  ստացել, այդ թվում Կիեւում Սերժ Լիֆարի անվան բալետի արտիստների մրցույթում արժանացել է բրոնձե մեդալի, 2009-ին «Հռոմի մրցանակ» բալետային մրցույթում գրավել է առաջին տեղը: Նա առաջին մրցանակի  արժանացել 2012-ին Ստամբուլում կազմակերպված բալետի միջազգային մրցույթում, իսկ 2011-ին Պեկինում բալետի արտիստների միջազգային մրցույթում գրավել է 2-րդ տեղը:

Նշենք, որ Բոսթոնի բալետային դպրոցը խոշորագույն դպրոցն է Հյուսիսային Ամերիկայում: