2012 թ. հունվար-հոկտեմբերին ֆիզիկական անձինք ոչ առեւտրային նպատակներով Հայաստան են փոխանցել 1.37 մլրդ դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը; Միայն հոկտեմբերին տրանսֆերտների ծավալը կազմում է 180 մլն դոլար, ինչը ռեկորդային է 2012 թ. համար:

Համեմատության համար նշենք, որ 2011 թ. 10 ամսում մուտք էր եղել 1.23 մլրդ դոլար տրանսֆերտ: Աճը 2012 թ. կազմում է մոտ 11%;

Տրանսֆերտների հիմնական աղբյուրը Ռուսաստանն է՝ 10 ամսում այդ երկրից փոխանցվել է 1.17 մլրդ դոլար: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 55 մլն դոլար: Երրորդ տեղում հայտնվել է Ղազախստանը՝ 17.6 մլն դոլար ցուցանիշով: Ուկրաինայից 2012 թ. Հայաստան է փոխանցվել 15.7 մլն դոլար: