Նուբարաշենի 5-րդ փողոցի 17 տան դիմաց գտնվող «ՎԻԼԻՍ»-ի մեջ այսօր` դեկտեմբերի 7-ին, պայմանագրային զինծառայող 40-ամյա Վարդան Արտուշի Խաչատրյանի դիակը հայտնաբերելու փաստի առթիվ ներկա պահին նախաքննությունը իրականացնում է Ոստիկանության Էրեբունու քննչական բաժինը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին (ինքնասպանության հասցնել) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք կամ պայթուցիկ սարքեր պահելը) , հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Նուբարաշենի 5-րդ փողոցի 17 տան դիմաց գտնվող «ՎԻԼԻՍ»-ի մեջ այսօր` դեկտեմբերի 7-ին, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող 40-ամյա Վարդան Արտուշի Խաչատրյանի դիակը: Նա ծառայում էր 2001թվականից, զորակոչվել էր Գորիսի զինկոմիսարիատից: Մեր տեղեկություններով` նա Նուբարաշենի զորամասում աշխատել է որպես պահեստապետ:





























