Դեկտեմբերի 7-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկին այցելած քաղաքացուհի Վ. Բ.-ին:

Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, թե վերջինիս սեռական օրգանի միջից հայտնաբերվել եւ առգրավվել է սպիտակ սավանի կտորի մեջ փաթեթավորված, 13 գրամ ընդհանուր կշռով, 18 հատ «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող սեւ, կոշտ գնդիկներ, 2,4 գրամ կշռով շագանակագույն փափուկ զանգված, 2 հատ «B8» գրառումով, 0,8 գրամ ընդհանուր կշռով հաբեր եւ դեղահաբերի համար նախատեսված ապակյա տարա` լցված 20 մլ սուր հոտով, թափանցիկ հեղուկով:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը կալանավորված կամ դատապարտված թմրասեր անձանց եւս մեկ անգամ հորդորում է. զերծ մնացեք թմրամիջոցների գործածումից, հարազատներից եւ մտերիմներից արգելված իր կամ թմրանյութ մի պահանջեք: Արժե՞ արդյոք կեղծ հաճույքի րոպեների համար «սնվել» մարդկանց կյանքով, հաճախ` հարազատ մարդկանց...