Բուդապեշտի համալսարանը մեղադրել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենին մեղադրել է գրագողության մեջ 1993 թվականին սոցիոլոգիայի թեմայով իր թեկնածուական թեզը գրելիս:
Ստուգումը ցույց է տվել, որ Շեմյենի աշխատանքի շատ հատվածներ ամբողջությամբ վերցված են իր գիտական ղեկավարի տեքստերից: Միաժամանակ, համալսարանում հայտարարել են, որ գիտական հաստատությունն իրավասու չէ պաշտոնյայի նկատմամբ դատական հետաքննություն սկսել: Այդ կապակցությամբ փոխվարչապետի գրասենյակում հայտնել են, որ գործը փակված են համարում, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»:
Հիշեցնենք, որ սա առաջին սկանդալը չէ, երբ եվրոպական պաշտոնյաները մեղադրվում են գրագողության մեջ: Նախորդ տարվա մարտին Գերմանիայի ՊՆ ղեկավար Կարլ-Թեոդոր Ցու Գուտենբերգը հրաժարական էր տվել՝ դոկտորական թեզը գրելիս գրագողության դիմելու համար:
Հունգարիայի 4-րդ նախագահ Փալ Շմիթը եւս հրաժարական էր տվել գրագողության հետ կապված սկանդալի պատճառով:




























