Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալներով 8 տարվա ընթացքում Թուրքիայում մարմնավաճառությունն ավելացել է 4 անգամ։
Թուրքակական Milli Gazete-ն Թուրքիայում մարմնավաճառության հետ կապված ներկայացրել է մի քանի պետական եւ ոչ պետական կառույցների զեկույցները։ Թուրքիայի արդարադատության նախարարության զեկույցում նշվում է, թե 2002-ից մինչեւ 2010 թավականն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում մարմնավաճառությունն ավելացել է 4 անգամ։ «Եթե 2002 թվականին 2 հազար 669 հոգի է մարմնավաճառության հետ կապված դատական հայց ներկայացրել, ապա 2010-ին այդ թիվը հասել է 8 հազար 409-ի»,-նշվել է զեկույցում։
Թուրքիայի ոստիկանության վարչությունն իր հերթին ներկայացնում է, որ Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվող արտասահմանցի կանայք տարին 5 մլրդ դոլար առանց հարկեր վճարելու ուղարկում են իրենց երկրներ։ Ոստիկանության զեկույցում նշվել է, թե Թուրքիայում իրենց աշխատանքային կարիերան ավարտած մարմավաճառները իրենց հաճախորդների հեռախոսահամարները վաճառում են Թուրքիա նոր ժամանած մարմնավաճառներին մինչեւ 10 հազար դոլարով։
Թուրքական «Սեռական կրթության եւ հետազոտական միության» (CETAD) կողմից պատրաստած զեկույցի մեջ նշվել է, որ Թուրքիայում 100 հազար սեքս-ստրուկ կա։ «Թուրքիայի 56 հասարակաց տներում գրանցված աշխատում են մոտ 3 հազար կին եւս 12 հազար կին աշխատում են առանց գրանցման։ 85 հազար հոգի աշխատում են անօրինական ճանապարհներով»,-նշվել է CETAD-ի զեկույցում։





























