Ռուսաստանում «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը 10 կգ մետաղադրամ է հավաքել՝ «Երիտասարդ գվարդիայի» ակտիվիստուհի Աննա Պոզդնյակովային ծեծի ենթարկելու գործով տուգանքը վճարելու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Դրամական միջոցների հավաքումը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, Սախարովի կենտրոնում: «Դեռ չեմ հաշվել. Բոլորիցդ շնորհակալ եմ»,-գրել է ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, որ դրամական միջոցներ հավաքելու գործընթացը կշարունակվի դեկտեմբերի 10-ին, Zavtra ակումբում, հաղորդում է «Օբեշչանիա.ru»-ն

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 27-ին Ուլյանովսկ քաղաքի դատարանը Ուդալցովին մեղավոր է ճանաչել Աննա Պոզդնյակովային վնասվածքներ հասցնելու մեջ եւ դատապարտել 240 ժամ հարկադիր աշխատանքի:

Օգոստոսի 23-ին նույն դատարանը փոխել է Ուդալցովի պատիժը՝ հարկադիր աշխատանքը փոխարինելով 35 հազար ռուբլի տուգանքով:

«Ձախ ճակատի» համակարգողը համարում է, որ դատավճիռը քաղաքական ենթատեքստ ունի: Նա հայտարարել էր, որ տուգանքը վճարելու համար դրամահավաք ակցիա է կազմակերպել: