Իտալացի գիտնականները թեստ են մշակել, որը թույլ է տալիս մարդու շնչառության միջոցով ախտոշել աղիների քաղցկեղը: Այն հիմնված է արտաշնչվող քիմիական նյութերի անալիզի վրա` կապված ուռուցքի ակտիվության հետ: Թեստի ճշգրտությունը կազմում է 76%:
Մասնագետների խոսքով` վաղ փուլում հայտնաբերված հիվանդությունն ու համապատասխան թերապիան մեծացնում են հիվանդությունը կանխելու շանսերը: Սակայն հաճախ աղիների քաղցկեղը շատ ուշ է հայտնաբերվում:
Իտալիայի Բարի քաղաքի հիվանդանոցի աշխատակիցները համեմատել են աղիների քաղցկեցով հիվանդ 37 անձանց շնչառությունը 41 առողջ անձանց հետ: Նախնական ստուգումները հիվանդությունը բացահայտել է 85% ճշգրտությամբ, հետո նվազել է մինչեւ 76%, սակայն գիտնականները նոր թեստի պոտենցիալի նկատմամբ ավելի լավատես են:
Շնչառական թեստերն արդեն կիրառվել են մի շարք այլ հիվանդությունների ախտորոշման, այդ թվում ` քաղցկեղի տարբեր տեսակների, տուբերկուլյոզի եւ դիաբետի համար:




























