Հայաստանի ֆինանսական շուկայում կտրուկ ավելացել է պահանջարկը վարկերի նկատմամբ: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման՝ նոյեմբերի 26-դեկտեմբերի 2 ժամանակահատվածում բանկային համակարգը տրամադրել է 68,5 մլն դոլար եւ 41,8 մլրդ դրամ (համարժեք է մոտ 100 մլն դոլարին) վարկ: Վարկերի շաբաթական ընդհանուր ծավալն, այսպիսով, համարժեք է մոտ 170 մլն դոլարին, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2012 թ. համար;
Ակնհայտորեն վարկերի նկատմամբ պահանջարկի նման աճը պայմանավորված է նախաամանորյա առեւտրով:
Շուկայում աստիճանաբար աճում է նաեւ դոլարի առաջարկը: Այս շաբաթ բանկերը գնել են 98,5 մլն դոլար եւ վաճառել 114,6 մլն դոլար, ինչը եւս միջինից բարձր ցուցանիշ է:



























