Ավստրալական ռադիոյի լրագրողների հնարքը ողբերգությամբ է ավարտվել. Լոնդոնի հիվանդանոցի աշխատակցուհին, ով հերթապահել է Քեմբրիջի հղի հերցոգուհի Քեթրինի հիվանդասենյակում եւ ավստրալական ռադիոյի լրագրողներին հեռախոսով պատմել հերցոգուհու առողջության մասին, ինքնասպան է եղել:
Ամեն բան սկսվել է առաջին հայացքից շատ անմեղ կատակից: Ավստրալական մասնավոր ռադիոյի երկու հաղորդավարներ թագավոր Էդուարդ VII-ի անունից զանգահարել են հիվանդանոց եւ ներկայացել որպես Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II եւ արքայազն Ուիլյամ: Հերթապահ բուժքույրը մի քանի րոպե զրուցել է «թագուհու» հետ եւ պատմել նրան հղի հերցոգուհու առողջության մասին, ով հիվանդանոցում է գտնվել ուժեղ տոքսիկոզ ախտորոշմամբ:
Ինչպես հաղորդում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները, կնոջը մահացած են գտել այսօր՝ դեկտեմբերի 7-ին, իր տանը: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել, բայց պաշտոնապես դա դեռ չի հաստատվել:
Միջադեպից հետո հիվանդանոցը ներողություն է խնդրել արքայական ընտանիքից եւ խոստացել վերանայել հեռախոսազրույցներ վարելու ներքին կանոնակարգը:



























