Իռլանդիայի հայ համայնքը ցավակցություն է  հայտնել Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Դեկտեմբերի 9-ին հայ համայնքի կողմից  Դուբլինի  «Taney Parish Centre»-ում հիշատակի արարողություն տեղի կունենա, ասվում է համայնքի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Կարինե Ղազինյանը եղել էր նաեւ Ռումինիայում եւ ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանը: 2009- 2011 թթ. նա զբաղեցրել էր փոխարտգործնախարարի պաշտոնը եւ Հայաստան-ԵՄ ասացացման համաձայնագրի գլխավոր բանակցողն էր: 2011թ. սեպտեմբերից զբաղեցնում  էր Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը: