Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ ԲՀԿ հանդիպման վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: Վիդալի խոսքերը կեղծվել են ու աղավաղվել: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«ԵԽ աշխատակազմի աշխատակիցը մեզ հայտնեց, որ իրականում Վիդալ Քվադրաս Ռոկան ասել է` «լավատեսությունը շատ կարեւոր հատկանիշ է քաղաքական գործչի համար, եւ ես ինքս էլ եմ լավատես», իսկ խոսակցության վերջում հրաժեշտ տալուց ասել է` «ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ (Ծառուկյանին)` all the best and good luck to you: Մեր տեղեկություններով` ԵԽ աշխատակազմում ապշահար են, թե այդ երկու նախադասությունից իրենց հաղորդագրության մեջ ինչ են ստացել ԲՀԿ-ականները:

Նրանք մեզ հետ զրույցում նշեցին, որ իրավունք չունեն իրենք հայտարարելու կեղծիքի մասին եւ մեզ խոստացան օգնել եկող շաբաթվա սկզբին պարզաբանումներ ստանալ անձամբ Վիդալից, ով այս պահին Իսպանիա է մեկնել»,- գրում է «Ժամանակը»։