Մեքսիկայում աշխարհի վերջի հատուկ փաթեթ են պատրաստել՝ «Ապահովության համար» անվանմամբ:
Արտադրող ընկերությունը փաթեթում ընդգրկել է առաջին անհրաժեշտության առարկաներ՝ լուցկի, հատուկ դանակ (բանկաներ բացելու եւ զոմբիների հետ պայքարելու), շոկոլադ, հուշատետր, ջրի մեկ լիտրանոց շիշ, անիսոնի լիկյորի փոքր շիշ, որն արտադրվում է Յուկատան թերակղզում եւ համարվում է մայաների ըմպելիքը:
«Եթե աշխարհի վերջը գալու է 2012-ին, ապա ավելի լավ է դրան նախապատրաստված լինել», - պնդում են արտադրողները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Չիլիում հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների մոտ քառորդ մասը դեկտեմբերի 21-ին մտադիր են աշխատանքի չգնալ:
Հիշեցնենք, որ աշխարհի վերջի համար փաթեթներն ավելի վաղ հայտնվել էին նաեւ այլ վայրերում` ռուսական Տոմսկում դրանցում ընդգրկվել էր մեկ շիշ օղի, կատվախոտի հաբեր, վալիդոլ, ակտիվացված ածուխ, վիրակապ, հնդկաձավար, օճառ, ճոպան, լուցկի, մոմեր, նոթատետր, մատիտ:





























