Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը կողմ է Անգլիայում եւ Ուելսում նույնասեռականների պսակադրության արարողության անկցկացմանը, ինչը հարուցել է Պահպանողական կուսակցության «ավանդապաշտ» թեւի դժգոհությունը:
Հաջորդ շաբաթ բրիտանական կառավարությունը պետք է վերջնականապես ձեւակերպի նույնասեռ ամուսնությունների եւ պսակադրության արարողությունների անցկացման հարցի շուրջ իր դիրքորոշումը եւ համապատասխան օրինագիծը մտցնի խորհրդարան: 2005թ.-ից Մեծ Բրիտանիան ճանաչում է նույնասեռականների քաղաքացիական միությունները, սակայն դրանք «ամուսնություն» անունը չի կրում, հայտնում է «Օբոզրեւատելը»:
«Ես ամուսնության կողմնակից եմ եւ չեմ ցանկանում, որ նույնասեռականները դուրս մնան այդ հզոր հասարակական կառույցից:
Սակայն ցանկանում եմ պարզաբանել, որ եթե ինչ-որ եկեղեցի, սինագոգ կամ մզկիթ չցանկանան անցկացնել նույնասեռականների պսակադրությունը, նրանց ոչ ոք չի ստիպի դա անել: Եվ խորհրդարանի անդամների համար դա ազատ քվեարկություն կլինի` չնայած որ անձամբ ես կողմ եմ քվեարկելու», - ասել է Քեմերոնը:




























